Վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ աճել է 50 տոկոսով

PanARMENIAN.Net - Մումբայում(Բոմբեյ) ՀՀ պատվավոր դեսպան Խարշադ Մեխտի գլխավորած Հնդկաստանի գործարարական պատվիրկության այցը Հայաստան վկայում է երկկողմ համագործակցությունը ամրապնդելու հայ եւ հնդկական կողմերի մեծ ցանկության մասին: Այդ մասին այսօր տեղի ունեցած հայ-հնդկական բիզնես-ֆորումի բացմանը հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը: Հայկական կողմից միջոցառմանը մասնակցեցին ընկերությունների եւ գերատեսչությունների 36 ներկայացուցիչ, հնդկական կողմից 18 ներկայացուցիչ: Իր հերթին, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Րինա Պանդեյը նշեց, որ վերջին տարիներին ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ աճել է 50 տոկոսով,

եւ աճի տենդենցը պահպանվում է: Նրա խոսքերով, տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը ծրագրում են քննարկել Երեւանում այս տարի կայանալիք տնտեսական համագործակցության միջկառավարական հայ-հնկական հանձնաժողովի նիստին: Ինչպես հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը, Հայ-հնդկական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է: Նրա խոսքերով, երկու երկրներն էլ մտել են տնտեսկան զարգացման նոր փուլ, եւ թե Հայաստանում, թե Հնդկաստանում գրեթե նույն բնագավառներն են համարվում գերակայող:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---