Այսօր Մայքլ Ջեքսոնի ծննդյան 55-ամյակն է![]() 29 օգոստոսի 2013 - 13:22 AMT PanARMENIAN.Net - 2013թ. օգոստոսի 29-ին կլրանար մեծն երգիչ և երգահան, պրոդյուսեր, բարեգործ, խորեոգրաֆ և պարող, փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի 55 տարին: Պատմության մեջ փոփ երաժշտության ամենահաջող կատարողը «Գրեմմիի» 15 մրցանակ է ստացել և հարյուրավոր այլ մրցանակներ, 25 անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրում: Մասնավորապես, նա եղել է ամերիկյան չարթը գլխավորած ամենաերիտասարդ վոկալիստը: Այն ժամանակ նա ընդամենը 11 տարեկան էր: Բացի այդ, Ջեքսոնն առաջին երաժիշտն էր, որ տարեկան 100 մլն դոլարից ավելի աշխատեց: 1982թ. թողարկված Thriller ալբոմը ճանաչվել է բոլոր ժամանակների ամենավաճառվող ձայնասկավառակը: Նրա պաշտոնական տպաքանակը գերազանցել է 100 միլիոնը: Ալբոմի համար երգիչը 7 «Գրեմմի» է ստացել: 2009 թվականին նա պաշտոնապես ճանաչվեց Ամերիկայի լեգենդ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |