Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն. Որտե՞ղ խարիսխ կգցի Հայաստանը29 օգոստոսի 2013 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Եվրոպակա՞ն, թե՞ Եվրասիական միություն: Քաղաքական թոհուբոհից ու ընտրությունների շքերթից հետո հայրենի քաղաքական շրջանակներում և մամուլի ակումբներում ամենաշատը հնչող հարցը շարունակում է արդիական մնալ: Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ շարունակելու է իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, իսկ վերլուծաբաններն ու քաղաքագետները փորձում են հասկանալ, թե, այնուամենայնիվ, որտեղ խարիսխ կգցի մեր երկիրը: Փորձագետներն այս միությունների վերաբերյալ վերլուծություններ ներկայացնելիս անդրադառնում են երկու կարևոր հանգամանքի, որոնք հատկապես պետք է լինեն Հայաստանի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում: Երկու կառույցներին անդամագրվելու դեպքում էլ Հայաստանը տնտեսական հետաքրքրություններ ունի, սակայն մեր պետությունը նաև անվտանգության խնդիրների առաջ է կանգնած, ինչն էլ հատկապես պետք է մտահոգի ՀՀ իշխանությանը: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի բնութագրմամբ` Ազատ առևտրի պայմանագրի առկայության պայմաններում ՀՀ-ն ու ԵՄ երկրները դառնում են գործընկերներ, պայմանագիրը թույլ է տալիս տնտեսական քաղաքականությունը որոշել անմիջապես Երևանից: Բոլորովին այլ իրավիճակ է Մաքսային միության դեպքում: Մաքսային միության անդամ դառնալով Հայաստանն այդ ինքնուրույնությունը չի ունենալու` որոշում կայացվելու է միությունում, որի անդամ կարող է դառնալ կամ չդառնալ Հայաստանը: Ինչ վերաբերում է այս կառույցներից մեկին անդամագրվելու դեպքում Հայաստանի անվտանգության քաղաքականությանը, ապա քաղաքագետը նկատում է, որ Բրյուսելը չի կարող և չունի մեխանիզմներ, որ Կովկասում հանդես գա որպես անվտանգության երաշխիք, իսկ ՌԴ-ի հետ առկա է ՀԱՊԿ համագործակցությունը: «Հայկական կողմը պատրաստ է շարունակել այդ պրակտիկայի շրջանակներում իր անվտանգային քաղաքականությունը: Նախաստորագրելով Ասոցացման համաձայնագիրը, կարելի է ենթադրել, որ Հայաստանը քաղաքական և ռազմական հարցերի վերաբերյալ ավելի խորը կոնսուլտացիաների մեջ կմտնի Բրյուսելի հետ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալեքսանդր Մարկարովը և չբացառեց, որ այս երկու վեկտորների միջև այդ հարցերի վերաբերյալ կարող են հակասություններ առաջանալ: Քննարկումները մամուլի ակումբներում, իսկ բանակցությունները դիվանագիիտական սենյակներում դեռ կշարունակվեն, սակայն այն, ինչը պետք է լինի Հայաստանի ընտրության հիմքում, ըստ վերլուծաբանների մեծ մասի, ազգային շահն է: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |