2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ29 օգոստոսի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջարկը 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 75 հազար դրամ սահմանելու վերաբերյալ: Ինչպես պարզաբանել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության 2013-2017թթ. ծրագրով արդեն իսկ նախատեսված է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում՝ 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ, 2015թ.՝ 55 հազար դրամ, 2016թ.՝ 62,5 հազար դրամ, 2017թ.՝ 70 հազար դրամ: Նեշնեք, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների արդյունքում 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում ավելացավ 30 տոկոսով՝ հասնելով 45 հազար դրամի: Այսպիսով, 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ, իսկ նոր հաշվարկային ծախսերի համար պետբյուջեից լրացուցիչ կհատկացվի 50 մլրդ դրամ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |