Հայաստանը սեպտեմբերի 2-7-ը կմասնակցի Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսին29 օգոստոսի 2013 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-7-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինձյան Ույգուրյան Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» երրորդ ցուցահանդեսը՝ «Բացահայտումներ, Փոխադարձ վստահություն և համատեղ զարգացումներ» խորագրով: «Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսը հովանավորվում է Չինաստանի կառավարության կողմից և նոր հարթակ է հանդիսանում Չինաստանի և Եվրասիական երկրների տնտեսական, առևտրային, ներդրումային, գիտական և տեխնոլոգիական համագործակցության համար: Ցուցահանդեսի կարևորագույն ձեռքբերումներից է եվրոպական արտադրության ապրանքների ճանաչելիության բարձրացումը չինական շուկայի սպառողների շրջանում: Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն «Զարգացման հայկական գործակալություն»ՓԲԸ, «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարան (պահածոներ), «Ռուկար Գրուպ» ՍՊԸ (մրգային օղի), «Արկոլադ» ՓԲԸ (շոկոլադ), «Թամարա Ֆրուտ» ՓԲԸ (հյութեր և սառը թեյ), «Սիս Նատուրալ» ՓԲԸ (հյութեր), «Ռ ընդ Դ», ՍՊԸ (աղբյուրի ջուր), «Բեռլին-Արտ հոթել»: Որպես չինական կողմի գործընկեր՝ կազմակերպիչները ԶՀԳ-ին տրամադրել են 2 անվճար ստանդարտ տաղավար` Հայաստանը ներկայացնելու համար: Վերոհիշյալ տաղավարներում նախատեսվում է հավաքական ներկայացնել հայկական ընկերությունները: Ցուցահանդեսի շրջանակներում ակնկալվում է կնքել համագործակցության հուշագիր Ցուցահանդեսի կազմակերպիչների և Զարգացման հայկական գործակալությանը միջև: ԶՀԳ-ն կմասնակցի մի շարք հանդիպումներին, ներդրումների և առևտրի խթանման ուղղված միջոցառումներին, մասնավորապես Չինաստան-Եվրասիա տնտեսական զարգացման և համագործակցության համաժողովին: Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը, ասվում է Զարգացման հայկական գործակալության հաղորդագրոթւյան մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |