ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ը29 օգոստոսի 2013 - 15:08 AMT PanARMENIAN.Net - «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող ԴիջիԹեք Էքսպո 2013 միջազգային ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայանա հոկտեմբերի 4-6ը, «Երևան Էքսպո» կենտրունում: Այս տարի ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 150 կազմակերպություն` անցած տարվա 120-ի համեմատ, իսկ այցելուների քանակը կհասնի 26.000-ի` 2012 թվականի 24.000-ի փոխարեն: Արդեն 60 կազմակերպություն մասնակցության հայտ է ներկայացրել ցուցահանդեսին: Արդեն 9-րդ անգամ անցկացվող միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև: Ցուցահանդեսը հայաստանյան տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտների իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս: ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |