Սիրիայի ԱԳՆ. Շուտով ահաբեկիչները քիմիական զենքը կուղղեն Եվրոպայի ժողովրդների դեմ![]() 29 օգոստոսի 2013 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները նշում են, որ քիմիական զենքի կիրառումը լոկ պատրվակ է Արևմուտքի միջամտության համար երկրի ներքին գործերին: Պաշտոնական Դամասկոսը հերքում է իր կողմից թունավոր նյութերի կիրառումը և ասում է, որ ներկայացրել է ՄԱԿ տեսուչներին դրա ապացույցները: Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ քիմիական զենք կիրառած գրոհայինները շփումներ են ունեցել արևմտյան երկրների հետ և զգուշացրել է եվրոպացիներին. «Ամենավտանգավորն այն է, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան կրկնում են այդ ահաբեկիչների խոսքերն ու սատարում են նրանց: Ամենավտանգավորը կսկսվի այն ժամանակ, երբ այդ ահաբեկիչները քիմիական զենքն ուղղեն Եվրոպայի ժողովրդների դեմ», հայտնում է euronews-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |