Քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Մայր Աթոռի կողմից ծրագրված միջոցառումները

Քննարկվել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Մայր Աթոռի կողմից ծրագրված միջոցառումները

PanARMENIAN.Net - Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր Աթոռի միջոցառումները նախապատրաստող հանձնախմբի ժողովը` հանձնախմբի ատենապետի՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ:

Ժողովի ընթացքում քննարկվեցին և հստակեցվեցին Մայր Աթոռի կողմից ծրագրված միջոցառումները և դրանց կազմակերպման ժամանակացույցը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները:

Ժողովին մասնակցում էր նաև Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---