Ադրբեջանում ծառայակիցները զինծառայողին հասցրել են ինքնասպանության

Ադրբեջանում ծառայակիցները զինծառայողին հասցրել են ինքնասպանության

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորամասում, որը գտնվում է Ջալիլաբադի շրջանում, կախված է հայտնաբերվել ժամկետային զինծառայող Նոֆել Նոֆել օղլու Մամեդովը, հայտնում է ANSPRESS-ը:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «զինակիցները հասցրել են ադրբեջանցի զինվորին ինքնասպանության»: Ըստ զինվորի ընկերների, նա հաճախակի բախումներ էր ունենում իր ծառայակիցների հետ: Մինչ ծառայության ավարտը նրան մեկ ամիս էր մնացել:

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը չի հաստատել և չի հերքել այս տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---