Սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

Սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

PanARMENIAN.Net - Կամերային Երաժշտության ազգային կենտրոնի աշնանային ծրագրերի առանցքում այս տարի կլինի հայկական ավանդական, ժամանակակից, դասական և մասնավորապես Կոմիտասի երաժշտությունը: Կիրականացվեն հոբելյանական համերգներ նվիրված՝ Մարտուն Իսրայելյանի 75-ամյակին (ՀՊԿՆ-ն և Մենակատարների անսամբլ), Ռոմանոս Մելիքյանի և Դանիել Ղազարյանի 130-ամյակներին (Մենակատարների անսամբլ), Մարտին Վարդազարյանի 75-ամյակին (Երևանի պետական կամերային երգչախում):

Պրեմիերաների շրջանակում կկատարվեն Քրիստափոր Կարա Մուրզայի «Պատարագը» (Երևանի պետական կամերային երգչախումբ), Բաբաևի «Արծվաբերդ» օպերան («Հովեր» կամերային երգչախումբը, Շուշի), Մարտուն Իսրայելյանի «Աշնան երգեր»-ը (Մենակատարների պետական անսամբլ):

Հայսատանի պետական կամերային նվագախումբը համերգներով հանդես կգա «Վերադարձի» և «Երևանյան հեռանկարներ» փառատոներին: Նոյեմբերին ինքնատիպ ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես կգա սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում, կմասնակցի Բելգիայում կայանալիք խմբերգային միջազգային փառատոնին: Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա Սանկտ Պետերբուրգի «Կոնսերվատորիական շաբաթ» փառատոնին, ինչպես նաև երգչախումբը «Սաղմոսավանքում» կձայնագրի Դավիթ Հալաջյանի խմբերգային ստեղծագործությունների անթալոգիան:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանան համերգներ հանրապետության լավագույն խմբերի և մենակատարների մասնակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---