Արցախի «Մետաքսկոմբինատ»-ում գործում են տեքստիլ, կարի, գորգի և բրդի մշակման արտադրամասեր

Արցախի «Մետաքսկոմբինատ»-ում գործում են տեքստիլ, կարի, գորգի և  բրդի մշակման արտադրամասեր

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ և տեղում ծանոթացել հիմնարկի աշխատանքներին:

Երկրի ղեկավարը կարևորել է նման ձեռնարկության առկայությունը, որտեղ գործում են տեքստիլ, կարի, գորգի և բրդի մշակման արտադրամասեր: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գործարանի ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում լուրջ նախադրյալներ կստեղծվեն Արցախի թեթև արդյունաբերության երբեմնի փառքը վերականգնելու համար: Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---