ԼՂՀ ԱԳՆ. Ադրբեջանը սպառնում է պատժամիջոցներ կիրառել ԼՂՀ այցելող երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ29 օգոստոսի 2013 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին Միավորված ազգերի կազմակերպությունում տարածվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարարության այս օգոստոսի 14-ի հայտարարությունը ` որպես ՄԱԿ Գլխավոր Վեհաժողովի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Հայտարարությունում ԼՂՀ ԱԳՆ իր խորը անհանգստությունն է արտահայտում Ադրբեջանի ստահոդ արշավի կապակցությամբ, որի ամենավերջին օրինակներից են ՄԱԿ-ում նրա անդամ պետություններին ուղղված նամակի տարածումը, որով կոչ է արվում զերծ պահել իրենց քաղաքացիներին «առանց Ադրբեջանի կառավարության նախնական համաձայնության» ԼՂՀ այցելելուց, ինչպես նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից ԼՂՀ այցելելու համար անցանկալի անձ հռչակված մարդկանց ցուցակի հրապարակումը: ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ տարված լինելով ատելության և թշնամանքի լեզվով՝ Ադրբեջանը ևս մեկ քայլ կատարեց սխալ ուղղությամբ և սպառնում է պատժամիջոցներ կիրառել ԼՂՀ այցելող երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունն ամբողջությամբ տեղավորվում է մարդու իրավունքների իր ներքին չափանիշների տրամաբանության մեջ, որն այն ձգտում է պարտադրել օտարերկրյա քաղաքացիներին: ԼՂՀ ԱԳՆ ողջունում և խրախուսում է օտարերկրյա քաղաքացիների՝ թե՛ պաշտոնյաների, և թե զբոսաշրջիկների այցերը ԼՂՀ: Նման այցելությունները և մարդկանց միջև շփումները ոչ միայն ընդհանուր առմամբ նպաստում են վստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորմանը տարածաշրջանում, բայց և անհրաժեշտ են, որպեսզի համաշխարհային հանրությունը կարողանա ստանալ ճշգրիտ և անաչառ տեղեկատվություն ԼՂՀ մասին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |