Դարտմուտի կոնֆերանսի համանախագահները կժամանեն Երեւան

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցով Դարտմուտի կոնֆերանսի համանախագահներ Հարոլդ Սոնդերսը եւ Վիտալի Նաումկինը կժամանեն Երեւան մարտի 29-ին, 27-28 Բաքու այցելելուց հետո: Երեւանից համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքերով, այցի ծրագիրը այսօր ճշտվում է, սակայն նախնական տվյալներով, բոլոր երեք երկրներում սպասվում են հանդիպաւոմներ բարձ մակարդակներում:



Հիշեցնենք, որ Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի հանրությունների պատվիրակությունների կողմից Հակամարտության տարածաշրջանում խաղաղ գործընթացի շրջանակային համաձայնագրի հաստատումից հետո անցյալ տարվա սեպտեմբերից Դարտմուտի կոնֆերանսի շրջանակներում հանդիպումներ չեն եղել: Առաջիկա այցը առաջինն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Դարտմուտի գործըթացի ողջ պատմության ընթացքում, որը գործում է 2001 թվականի հոկտեմբերից, հաղորդում է Դե-Ֆակտոն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---