Սեպտեմբերի 2-ին 39 000 երեխա կգնա առաջին դասարան30 օգոստոսի 2013 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցներում ավարտվում են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները. առաջին զանգը կհնչի 39 հազար երեխայի համար: Այդ մասին ասյօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա նաև նշել է, որ Երևանի Նիկոլ Աղբալյանի, Պուշկինի և Չեխովի անվան դպրցներում առաջին դասարանցիների քանակը նախատեսվածից շատ է: Ըստ Նարինե Հովհաննիսյանի, Հայաստանում կան մի քանի նոր դպրոցներ, որտեղ առաջին դասարաններ ընդհանրապես չկան: Վարչության պետը հայտնեց նաև, որ նախարարությունում տեղի ունեցած վերջին խորհրդակցության ժամանակ քննարկվել են բոլոր խնդիրները, բարեփոխումները ու լուծվել են կազմակերպչական հարցերը: «Հայաստանի մարզերում այսօր գործում են շուրջ 200 նորաստեղծ նախադպրոցական հաստատություններ»,-ասել է Նարինե Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցները պատրաստ կլինեն ընդունել իրենց աշակերտներին: «Սեպտեմբերի 2-ին բոլոր երեխաները կստանան դասագրքերը: Այդ օրն իրենց դռները կբացեն 1400 դպրոցներ»,-ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ |