Ստուգողական աշխատանքների տետրերը կգործածվեն ծնողական խորհուրդների համաձայնությամբ

Ստուգողական աշխատանքների տետրերը կգործածվեն ծնողական խորհուրդների համաձայնությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում ասված է, որ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների գնահատման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են թեմատիկ և կիսամյակային ստուգողական գրավոր աշխատանքների տետրեր, որոնք կարող են գործածվել ուսումնական հաստատություներում բացառապես ծնողական խորհուրդների համաձայնությամբ:

Միաժամանակ նախարարը ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին առաջարկել է համապատասխան հանձնարարականներ տալ ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ այլ աշխատանքային տետրերի, օրագրերի և ուսումնաօժանդակ նյութերի վաճառքն ուսումնական հաստատություններում բացառելու վերաբերյալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---