«Էրեբունի» թանգարանը առաջինը միացավ ՀՀ-ում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին

«Էրեբունի» թանգարանը առաջինը միացավ ՀՀ-ում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է օգոստոսի 31 ին մեկնարկող «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացված «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով մոնումենտալ կոթողների լուսանկարչական ցուցահանդեսին: Այն հեղինակել է Իտալիայում դիվանագիտական առաքելություն իրականացնելու տարիներին մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը : Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից, Արամ Սուքիասյանը խորհրդանշական է համարել փաստը, որ «Եվրոպական ժառանգության օրերը» մայրաքաղաղաքում մեկնարկում են հենց «Էրեբունի» արգելոց թանգարանից` ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանը այսուհետ ևս աջակցելու է նման նախաձեռնությունների իրականացմանը: Իսկ առաջիկայում էլ ավելի կսերտանա Երևանի ու մայրաքաղաքի քույր և գործընկեր քաղաքների միջև մշակութային երկխոսությունը: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել և բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին և ուրիշներ: Թվով 40 մոնումենտալ քանդակների լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 30-ը: Ցուցահանդեսի խորագիրն ավարտվում է այցելուներին ուղղված «Սիրենք և միասին պահպանենք Էրեբունին» կոչով:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---