ՊՆ. Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերին փոխանցվել է երրորդ երկիր

ՊՆ. Հայաստանում գտնվող ադրբեջանցի գերին փոխանցվել է երրորդ երկիր

PanARMENIAN.Net - Այսօր՝ օգոստոսի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար Լ.Կարաֆֆիին: Տոնոյանը տեղեկացրել է, որ հավատարիմ մնալով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ցուցաբերելով մարդու իրավունքներին ու մարդասիրական արժեքներին նվիրվածություն, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի նախկին քաղաքացու աներկդիմի որոշումը՝ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով վերջինս փոխանցվել է երրորդ երկիր, որտեղ նրան շնորհվել է փախստականի կարգավիճակ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը խնդրել է ԿԽՄԿ-ին տեղեկացնել փախստականի ծնողներին և հարազատներին, որ նա բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իր երկրում անմարդկային ճնշումների ու խոշտանգումների ենթարկվելու պատճառով Ֆիրուզ Ֆարաջևը 2012թ․ հուլիսին փախուստի էր դիմել ու հատել Հայաստանի սահմանը: Հայաստանում գտնվելու ընթացքում միջազգային մարդասիրական կազմակերպությունները բազմիցս անարգել հանդիպել են նրան: Երրորդ երկիր փոխանցելու վերաբերյալ որոշումն ընդունվել է հիմնվելով Ֆարաջևի ազատ կամահայտնության վրա, ուսումնասիրելով փաստական հանգամանքները, ինչպես նաև հստակ պատկերացնելով Ադրբեջանում տիրող բարքերը և ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագիրը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---