ԼՂՀ-ում քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը

ԼՂՀ-ում քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի սահմանում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սահակյանն Ադրբեջանի կողմից վերջերս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գերության մեջ հայտնվելը քաղաքական շոուի վերածումը համարել է սադրիչ քայլ, որը խախտում է բարոյականության եւ միջազգային իրավունքի նորմերն ու դրույթները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նման քաղաքականությունը մեծ հարված է հասցնում հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ այս համատեքստում կարեւորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---