Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Կարմիր խաչը տեղեկություն է հայտնել հարազատներից 2 սեպտեմբերի 2013 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին:Ինչպես հայտնում է ադրբեջանական «АПА»-ն, այդ մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալհա Գուսեյնովան: Ըստ նրա, այցելությունը տեղի է ունեցել այսօր: Կոմիտեի միջոցով գերին ու նրա ընտանիքը տեղեկություններ են ստացել միմյանց մասին: Ավելի վաղ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Դենիս Դյուրանը հայտարարել էր, որ «ԿԽՄԿ-ն շարունակում է անմիջական և գաղտնի բանակցությունները ադրբեջանական իշխանությունների հետ հայ զինծառայողի վերաբերյալ»: Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ է արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները երթով գնում են Քննչական կոմիտե․ Ոստիկանությունն ուժեր է կուտակել Բագրատ սրբազանը քաղուժերին հորդորել է պատասխանատավություն ստանձնել կամ ասել, որ կապ չունեն այս ամենի հետ |