Ալեքսանդր Կռիլով. Ժամանակակից Ռուսաստանի քաղաքականությունը միտված է հասանելի խնդիրների լուծմանը

Ալեքսանդր Կռիլով. Ժամանակակից Ռուսաստանի քաղաքականությունը միտված է հասանելի խնդիրների լուծմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի Ռուսաստան կատարելիք այցի հետ կապված իրավիճակը բավականին մշուշոտ է: Օբաման մտադիր է մասնակցել Պետերբուրգում G 20-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանը՝ այլ տեղեկություն, թե նա չի մասնակցի, դեռևս չկա: Նախատեսված էր նաև Բարաք Օբամայի այցը Մոսկվա, որը կարծես չեղյալ չի համարվել, այլ հետաձգվել է: Հավանաբար, ամերիկյան դիվանագիտությունը փորձում է օգտագործել ԱՄՆ նախագահի այցի հետաձգումը որպես ճնշման լծակ Մոսկվայի հանդեպ սիրիական և այլ հարցերում, որտեղ երկու երկրների դիրքորոշումները չեն համընկնում, գտնում է ՌԴ Կովկասագետների գիտական ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կռիլովը:

Ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա բոլոր բարդությունների հետ հանդերձ պետք է հաշվի առնել, որ դրանք այնուամենայնիվ տարբերվում են այն հարաբերություններից, որ հաստատվել էին ԱՄՆ նախորդ նախագահի օրոք: Այն ժամանակ Մոսկվայի դիրքորոշումն ուղղակի անտեսվում էր՝ հայտարարվում էր, օրինակ, որ ՌԴ սահմանների մոտ ամերիկյան հրթիռների տեղակայումը նրան ուղղակի չի վերաբերում: Այժմ իրավիճակն այլ է, այնպես որ առաջընթացը ռուս-ամերիկյան հարաբերություններում այնուամենայնիվ կա: Դա հույս է ներշնչում, որ առկա տարաձայնությունները չեն վերաճի հակամարտության, և կողմերը ընդհանուր լուծումներ կորոնեն՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը:

Եվս մեկ դիտարկում: Ակնհայտ է, որ Ռուսաստանը դա ԽՍՀՄ չէ, ուստի անիրատեսական է ձգտել հասնել Արևմուտքի հետ ուժերի բալանսի, ինչպես դա կար ԽՍՀՄ ժամանակ: Ժամանակակից Ռուսաստանը նման նպատակ չի հետապնդում, նրա քաղաքականությունը միտված է հասանելի խնդիրների լուծմանը: Նման պրագմատիկ մոտեցումը շահավետորեն տարբերակում է Ռուսաստանը կոլեկտիվ Արևմուտքից ԱՄՆ գլխավորությամբ, որոնք շարունակում են համամոլորակային առաքելություն վերագրել իրենց և մեծ խդնիրներ ունեն սեփական հզորության իրական սահմանները որոշելու հետ: Արդյունքում ԱՄՆ-ն ու ողջ Արևմուտքը խրվել են տևական պատերազմների մեջ, որտեղ հնարավոր չէ հաղթել, և բազում այլ խնդիրներ ունեն: Հավանաբար Ռուսաստանի կարևորագույն նվաճումը, որի մասին չգիտես ինչու մեր քաղաքական գործիչները ամաչում են խոսել, այն է, որ Ռուսաստանն, ի տարբերություն ԱՄՆ-ի ու Արևմուտքի, վաղուց արդեն լրջորեն չի պատերազմում: Կովկասում առկա բոլոր խնդիրների հետ մեկտեղ, դրանք այնուամենայնիվ անհամեմատելի են ԱՄՆ ու նրա դաշնակիցների խնդիրների հետ Աֆղանստանում, Իրաքում, Հյուսիսային Աֆրիկայում: Չլուծելով հին խնդիրները, ապակայունացնելով մակերեսով ու բնակչությամբ հսկայական տարածքներ, մեր արևմտյան գործընկերները համառորեն իրենց համար նոր խնդիրներ են ստեղծում նորանոր երկրներում: Հազիվ թե նման մոտեցումը նրանց օգուտ բերի, գրում է kavkazoved.info-ն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր մեկնում է եվրոպական շրջագայության, որի ընթացքում կմասնացկի Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20 գագաթաժողովին, որն անցնելու է Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:

Ընդ որում այն հանգամանքը, որ Օբաման դիմել է Կոնգրեսին Սիրիայի դեմ գործողության հավանություն ստանալու ակնակալիքվ, լրացուցիչ լարվածություն կառաջացնի այդ միջազգային համաժողովում:

Սպիտակ տունը հայտնել է, որ անձնական հանդիպում Օբամայի ու Պուտինի միջև գագաթաժողովում չի նախատեսվում, սակայն, երկու նախագահներն, անշուշտ, կշփվեն համաժողովի շրջանակներում:

Պուտինի փոխարեն Օբաման Սանկտ Պետերբուրգում կհանդիպի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավապաշտպանների ու ժողովրդավարական ակտիվիստների հետ: Մասնակիցների թվում կլինեն նաև սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Այդ մասին ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները հայտնել են ABC News հեռուստաալիքին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---