Sputnik Photos-ն ու PanARMENIAN Photo-ն երկօրյա սեմինար կանցկացնեն Երևանում

Sputnik Photos-ն ու PanARMENIAN Photo-ն երկօրյա սեմինար կանցկացնեն Երևանում

PanARMENIAN.Net - Լեհական Sputnik Photos գործակալությունը PanARMENIAN Photo-ի հետ համատեղ երկօրյա սեմինար է կազմակերպում Երևանում: Դրան կարող են մասնակցել սկսնակ լուսանկարիչներ, ինչպես նաև լրագրողներ: PanARMENIAN Photo-ն ու Sputnik Photos-ի լուսանկարիչներ Անդրեյ Լիանկեվիխը, Յան Բրքթինսկին ու Միհել Լուչակը երկու օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 28-ին ու 29-ին, կկիսվեն իրենց մասնագիտական փորձով ու խորհուրդներ կտան: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 10-ը photo@panarmenian.net հասցեին ուղակրել մեկ ֆոտոշարքից ու մի քանի առանձին լուսանկարներից բաղկացած պորտֆոլիո: Սեմինարները կլինեն անվճար, պարտադիր պայմանը անգլերենի իմացությունն է։ Սեմինարների ավարտին լուսանկարիչները կընտրեն լավագույններին, ովքեր իրենց հետ միասին նոյեմբերին կմեկնեն Սլովակիա՝ մասնակցելու Mesiac Fotografie-2013 («Լուսանկարի ամիս-2013») փառատոնին: Սլովակիայում նրանք նաև կմասնակցեն սեմինարներ, իսկ Հայաստան վերդառնալուց հետո համատեղ ֆոտո-պատմություն կպատրաստեն:

Բացի Հայաստանից, Sputnik Photos-ը նախագիծը տեղի կունենա նաև Վրաստանում ու Մոլդովայում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---