Երևանը կատարե՞ց իր ընտրությունը. Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի հետագա ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ավելի վաղ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս, փորձագետները փորձում էին կանխատեսել, թե հատկապես որ հարցերն են երկու նախագահների հանդիպմանն իրոք լինելու գլխավորը: Ոմանք ենթադրում էին, որ Մոսկվա այցի ընթացքում ՀՀ նախագահը կոնկրետ պատասխան կտա, թե ում հետ է Հայաստանը՝ Ռուսաստանի թե Եվրոպայի, այսինքն Մաքսային միության, թե ԵՄ հետ Ասոցացման համաձայնության: Այսինքն, Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու համոզել Պուտինին, որ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական բաղադրիչը չի հանգեցնի փոփոխությունների գործակցության ռազմաքաղաքական ոլորտում: Հայաստանի հետ ԵՄ «Խորը և համապարփակ առևտրի ազատ գոտու մասին» համաձայնագրի նախաստորագրումը նախատեսվում է նոյեմբերին՝ Վիլնյուսում, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակում: Փորձագետների մի այլ խումբ այն կարծիքի էր, որ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրման մասին հարցը գլխավորը չի լինելու Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: Առավել ևս, որ երկու Միությունների միջև ընտրության հարց չի կանգնած, քանի որ գործակցության Հայաստանի տեսլականը ներառում է եվրոպական քաղաքականության տարրեր, սակայն կասկածի տակ չի դնում փոխգործակցությունը Ռուսաստանի հետ: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ եթե Հայաստանի առջև նման հարց էր դրված, ապա կշեռքի նժարը թեքվեց Ռուսաստանի կողմը, ոչ թե Եվրոպայի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |