ԱՄՆ Սենատն առաջարկում է 60-օրյա պատերազմ սկսել Սիրիայի դեմ 4 սեպտեմբերի 2013 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնախումբն առաջարկում է ռազմական գործողությունը Սիրիայում սահմանափակել 60-օրյա ժամկետով, այն մեկ ամսով երկարացնելու հնարավորությամբ: Սենատորների առաջարկած նախագիծն արգելում է ցամաքային գործողություն անցկացնել: «Մենք միասին դուրս եկանք այն հանգրվանի, որն անհրաժեշտ հիմքերն է տալիս նախագահին Ասադի ռեժիմի սեփական ժողովրդի դեմ քիմիական զենքի հանցավոր օգտագործմանն ի պատասխան գործողություն սկսել, միևնույն ժամանակ այն սահմանափակելով նեղ շրջանակներով, մասնավորապես, որոշակի ժամկետով»,-հայտարարել է հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսը: Ինչպես ակնկալվում է, կոմիտեն քվեարկության կդնի բանաձևն այսօր, իսկ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի լիագումար կազմը կսկսի այն քննարկել սեպտեմբերի 9-ից ոչ շուտ: Կոնգրեսում կան Սիրիային հարվածելու ինչպես կողմնակիցներ, այնպես էլ հակառակորդներ: Մասնավորապես, դեմ են մի շարք դեմոկրատներ, որոնք մատնանշում են պատերազմի անհաջող փորձն Իրաքում: 2003թ. Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմը Կոնգրեսից պահանջեց և թույլտվություն ստացավ ռազմական գործողություններ սկսել Իրաքում՝ ներկայացնելով սխալ հետախուզական տվյալներ այդ երկրում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ: Օբամայի այս առաջարկությանը դեմ է Հանրապետական կուսակցության այսպես կոչված իզոլյացիոնիստների թևը, որի ներկայացուցիչները դեմ են ԱՄՆ լայն միջամտությանը արտասահմանյան երկրներում: Անցած շաբաթ սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ավելի ուշ նաև նախագահ Բարաք Օբաման հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: Օբաման հայտարարեց, որ մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: ԱՄՆ Կոնգրեսը այժմ արձակուրդում է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտնել է, որ գործընկերների հետ քննարկելու է Օբամայի առաջարկը, երբ օրենսդիրները վերսկսեն աշխատանքը սեպտեմբերի 9-ին: Ըստ Սահմանադրության, մեկ այլ պետության պատերազմ հայտարարելու իրավունքով օժտված է Կոնգրեսը, սակայն նախագահը կարող է օգտագործել զորքերն արտերկրում 60 օրվա ընթացքում՝ 1973թ. Ռազմական լիազորությունների մասին օրենքի հիման վրա: Բիլլ Քլինթոնն, օրինակ, օգտվեց այդ օրենքից 1999թ., երբ հրամայեց ռմբակոծել Հարավսլավիան: Սակայն Օբաման իրեն իրավունք է վերապահում ռազմական գործողություն սկսել նույնիսկ փաստաթղթի վերաբերյալ բացասական քվեարկության պարագայում, հայտնում է Fox News հեռուստաալիքը: Ընդ որում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ժամանակը գլխավորը չէ: «ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի նախագահը զեկուցել է ինձ, որ մենք պատրաստ ենք հարված հասցնել ցանկացած պահի ըստ մեր հայեցողության,-ասել է նա:-Ավելին, նա մատնանշել է, որ այդ առաքելությունը կատարելու մեր կարողության համար ժամկետները առանձնակի նշանակություն չունեն: Դրանք նույնքան արդյունավետ կլինեն և վաղը, և հաջորդ շաբաթ, և մեկ ամիս անց»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը Ասադի ռեժիմի դեմ գործողությանը չի մասնակցի: ԱՄՆ-ից բացի, Դամասկոսի դեմ ուժային ակցիայի օգտին առավել եռանդով են հանդես գալիս Ֆրանսիան ու Թուրքիան, թեև ամենավճռական պահին նրանք կարող են փոշմանել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |