Մինսկն ու Աստանան ողջունում են Հայաստանի ձգտումը դեպի Մաքսային միություն 4 սեպտեմբերի 2013 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը կարելի է միայն ողջունել: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Սամոսեյկոն, հայտնում է ԲԵԼՏԱ-ն: «Առաջին անգամ, եթե հիշողությունս չի դավաճանում, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու մտադրության մասին անցյալ տարվա ամռանը: Այն, որ մեկ տարի անց Հայաստանի ղեկավարությունն արդեն եկավ ՄՄ միանալու անհրաժեշտության մասին եզրակացության, կարելի է միայն ողջունել»,-ասել է պատգամավորը: «Կարծում եմ, որ մենք օգնելու ենք Հայաստանի ՄՄ անդամակցելու ճանապարհին, իսկ հետագայում նաև Եվրասիական տնտեսական միության ճանապարհին»,-հայտարարել է Նիկոլայ Սամոսեյկոն: Նա նաև նշել է, որ նախկին խորհրդային հանրապետություններից շատերի թվում նկատվում է այն գիտակցության միտումը, որ «քարերը հավաքելու» ու կորցրած տնտեսական կապերը վերականգնելու ժամանակն է: Ըստ պատգամավորի, դա վկայում է այն մասին, որ եվրասիական տնտեսական ինտեգրումն իրոք լուրջ ներուժ ունի: Իր հերթին, Ղազախստանի տնտեսական ինտեգրման նախարար Ժանար Այտժանովան նույնպես նշեց, որ Աստանան սատարում է Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի ՄՄ անդամակցելու Երևանի որոշմանը: «Մենք սատարում ենք Հայաստանի ղեկավարության այս քաղաքական որոշմանը…Կարծում եմ, Ղազախստանի դիրքորոշման մասին կհայտարարվի ամենաբարձր քաղաքական մակարդակով, սակայն ընդհանուր առմամբ Մաքսային միությունը բաց կազմակերպություն է անդամակցության համար»,-ասել է չորեքշաբթի լրագրողներին Այտժանովան կառավարության նիստի ավարտին, հայտնում է «Նովոստի-Ղազախստանը»: Միևնույն ժամանակ, անդամակցությունը ՄՄ մի շարք պահանջների կատարում է ենթադրում: Մասնավորապես, հավելել է նախարարը, «եթե կան օրենսդրական անհամապատասխանություններ, ապա այդ բացը պետք է շտկվի: Այտժանովան հիշեցրել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը կայացվելու է պետությունների ղեկավարների մակարդակով: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: 2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |