ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ դասասենյակներին փոխարինելու են գալիս Ստեղծագործարանները 4 սեպտեմբերի 2013 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցում բացվել է ժամանակակից կրթական միջավայրի բոլոր պահանջներին համապատասխանող դասասենյակ՝ Ստեղծագործարան: Նորարարական լուծումներով դասասենյակի ստեղծումը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և Սարդարապատի դպրոցի համագործակցության շնորհիվ: Այստեղ տեղադրվել է էլեկտրոնային գրատախտակ (smart board), ինչպես նաև 6 նոր համակարգիչ: Ստեղծագործարանը 30 աշակերտի համար նախատեսված լուսավոր մեծ սենյակ է, որտեղ հատուկ շարժական կահույքն աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել ինչպես անհատական, այնպես էլ զույգերով կամ փոքր ու մեծ խմբերով աշխատանք: Նման միջավայրը հնարավոր է դարձնում բազմանպատակ գործունեությունը և տարբեր աշխատանքների համադրումը: Մասնավորապես` համակարգչի օգտագործմամբ և տեխնոլոգիայի կիրառմամբ դասապրոցեսի կազմակերպումը, քննարկումն ու դասախոսությունը, ընթերցանությունն ու խաղը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: «Երեխային տվեք հնարավորություն, և նա ինքը կբացահայտի իր ձիրքերը: Եթե մեզ հաջողվի կրթական միջավայրը դարձնել գրավիչ` արդյունքն իրեն սպասել չի տա: Մենք առաջնորդվում ենք այդ ուղղությամբ` վստահ լինելով, որ այսօր ներդրված ջանքերը չափազանց կարևոր են լինելու վաղվա համար: Կրթության հանդեպ մեր ազգի յուրահատուկ վերաբերմունքը պետք է օգտագործել նպատակային և լավ հող նախապատրաստել հմուտ մասնագետներ ունենալու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Հայաստանի մանուկներ հիմնադրամը շահագործման կհանձնի ևս մեկ ստեղծագործարան` Արագածոտնի մարզի Արտենի համայնքում։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |