Եվրամիությունը բարկանում է, նշանակում է՝ ԵՄ-ն իրավացի՞ չէ 4 սեպտեմբերի 2013 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ըստ ամենայնի, ԵՄ-ն դժգոհ է Մոսկվայում ստորագրված փաստաթղթից, համաձայն որի Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: Ըստ Եվրամիության դիվանագիտության գծով ղեկավար Քեթրին Էշթոնի, «Եվրամիությունը պաշտոնական Երևանից պարզաբանումներ է ակնկալում Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման վերաբերյալ»: «Մենք պարզաբանում ենք ակնկալում, որից հետո կկարողանանք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով ներկայացուցչի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը: Անմասն չմնաց նաև ԵՄ-ում նախագահող Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը, որը հայտարարեց, թե Հայաստանն արգելափակեց ԵՄ հետ Խորը և համապարփակ առևտրի մասին համաձայնագիր կնքելու բոլոր շանսերը՝ նախապատվությունը տալով Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միությանը: Ըստ որոշ փորձագետների, Եվրոպան կանգնել է մի խնդրի առջև, որը դեռ մի քանի շաբաթ առաջ շոշափելի չէր: Ըստ Կարնեգիի հիմնադրամի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոյի, Երևանի որոշումը Ռուսաստանի բացարձակ հաղթանակն է եվրասիական ինտեգրման նախագծի իրականացման հարցում, հատկապես այն ֆոնի վրա, թե ինչ է կատարվում Ուկրաինայի ու Բելառուսի պարագայում: Հայաստանի որոշումը սպասելի էր, հաշվի առնելով նրա ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Ղարաբաղի հարցը: «Ստատուս քվոն տարածաշրջանում Մաքսային միությանն անդամակցելուց չի փոխվի, Արևմուտքը կքննադատի Երևանին այս որոշման համար, սակայն ոչ երկար»,- գտնում է Մալաշենկոն: Մի խոսքով, ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես միշտ, թեև ոմանք կարծում էին, որ ավելի լավ կլինի: Չի լինի, քանի դեռ Մեծ Մերձավոր Արևելքում անհանգիստ է: Երաշխիք կա՞, որ Սիրիայի իրադարձությունները լարվածություն չեն առաջացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Չկա նման երաշխիք, ուստի ավելի լավ է ընկերություն անել Ռուսաստանի հետ, եթե կարելի է այդպես արտահայտվել, ոչ թե ԵՄ-ի, որտեղ 28 երկիր ոչ մի կերպ փոխհամաձայնության չեն կարողանում գալ: 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա Եվրամիության և ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցների ղեկավարության գագաթաժողովը, որտեղ ակնկալվում էր որոշ երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ, նախաստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ և Ասոցացման մասին համաձայնագրերը: Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն տվեց նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանը անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: 2008թ. փետրվարի 13-ին Հայաստանի երկաթուղին հանձնվեց «Ռուսական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ հավատարմագրային կառավարման 30 տարի ժամկետով՝ այն 10 տարով երկարացնելու իրավունքով: Այդ նպատակով երկրում ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը: Կարինե Տեր-Սահակյան/PanARMENIAN.Net Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |