Հռոմի պապը դեմ է Սիրիային ռազմական հարված հասցնելու մտադրությանը 4 սեպտեմբերի 2013 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Վատիկանը կրկին պնդում է, որ համաձայն չէ Սիրիայի դեմ ռազմական հարվածին: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել կաթոլիկներին և ոչ կաթոլիկներին մասնակցել իր նախաձեռնությամբ հայտարարված պասի օրվան ու հանուն խաղաղության աղոթքին, որը հայտարարվելու է շաբաթ օրը: Պապը հուսով է, որ մոտ 50 հազար մարդ կհավաքվի ամեն շաբաթ կազմակերպվող ընդունելությանը. «Թող խաղաղության մասին ճիչը տարածվի ողջ Երկիր մոլորակով»: Ամբողջ աշխարհի եպիսկոպոսները հայտարարել են 4-ժամյա ժամերգությանը միանալու մտադրության մասին ի սատարումն Պապի ու խաղաղության: Իր վերջին ելույթներում և Twitter-ում արված գրառումներում Հռոմի պապը կոչ է անում բանակցությունների միջոցով կարգավորել Սիրիայի հակամարտությունը՝ միևնույն ժամանակ դատապարտելով քիմիական զենքի կիրառումը: Օգոստոսի 21-ին մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին սիրիական կառավարության կողմից Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի կիրառման մասին, որին զոհ գնաց 600 մարդ: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 100 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: Անցած շաբաթ սկզբում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, իսկ ավելի ուշ նաև նախագահ Բարաք Օբաման հայտարարեցին, որ մտադիր են սահմանափակ հարվածներ հասցնել Սիրիային: Օբաման հայտարարեց, որ մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլտվությունը Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություն սկսելու համար: ԱՄՆ Կոնգրեսը այժմ արձակուրդում է: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները հայտնել է, որ գործընկերների հետ քննարկելու է Օբամայի առաջարկը, երբ օրենսդիրները վերսկսեն աշխատանքը սեպտեմբերի 9-ին: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը Ասադի ռեժիմի դեմ գործողությանը չի մասնակցի: ԱՄՆ-ից բացի, Դամասկոսի դեմ ուժային ակցիայի օգտին առավել եռանդով են հանդես գալիս Ֆրանսիան ու Թուրքիան, թեև ամենավճռական պահին նրանք կարող են փոշմանել: ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն առաջարկում է ռազմական գործողությունը Սիրիայում սահմանափակել 60 օրով, մեկ ամսով երկարացնելու հնարավորությամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |