ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ15 հունվարի 2003 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Վերջերս ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանների խախտումը կարելի է գնահատել ինչպես ղարաբաղյան բանակի պատրաստվածությունը ստուգելու փորձ: Այդ մասին «Պրոմեթեւս» հեռուստաալիքին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով` Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանի կողմից ցանկացած ագրեսիայի: «Բաքվում ճիշտ են գնահատում իրադրությունը, եւ այդ պատճառով չեն սկսում ռազմական գործողություններ»,- ասել է Ս. Օհանյանը: Նախարարն ընդգծել է, որ 10 տարվա ընթացքում ռազմական ոլորտում ձեռք է բերվել բարձր մակարդակ: «Մենք մտադիր ենք ավելի շատ ուժ գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բանակը դառնա ավելի հզոր եւ հանդիսանա ժողովրդի անվտանգության երաշխիք»,- ասել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |