Իրանի ու «վեցնյակի» հերթական բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին 5 սեպտեմբերի 2013 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին միջուկային հարցի գծով բանակցային գործընթացում իր լիազորությունները փոխանցել է երկրի ԱԳՆ-ին, ասվում է նախագահի պաշտոնական կայքում: Իրանի միջուկային հարցի գծով նոր բանախոս կլինի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ ԱՄՆ-ն Իրանի շահ Մուհամմեդ Ռեզա Փեհլեվիին հանձնեց 5ՄՎտ հզորության ատոմային ռեակտորը: Այնուհետև ռեակտորների կառուցման գործում տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան ու Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրեց Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր և վավերցարեց այն 1970թ.: ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման: Սակայն ԱՄՆ ջանքերը հակազդեցություն են ստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից, որը կապված է Իրանի հետ ռազմական տեխնիկայի մատակարարման վերաբերյալ պայմանագրերով ու Բուշերում ԱԷԿ-ի կառուցմամբ: 2003թ. Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները համոզում են Իրանին համաձայնվել և ստորագրել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հավելյալ արձանագրությունը, որը թույլ է տալիս ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին ստուգել ցանկացած վտանգավոր օբյեկտ: Այդ փաստաթուղթն այդպես էլ չվավերացվեց Իրանի խորհրդարանի կողմից, ուստի Իրանը հաճախ ուղղակի անտեսում է ՄԱԳԱՏԷ-ի ստուգման պահանջները: 2008թ. միջուկային ծրագրի շուրջ հարցը այդպես էլ չլուծվեց: Իրանը շարունակում է պնդել, որ իր ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, չհրաժարվելով պայմանագրով իր պարտավորություններից, նշելով, որ Իսրայելը, որը միջուկային զենք ունի, չի ստորագրել չտարածման մասին պայմանագիրն ու ոչ մի պարտավորություն չի կրում: ՄԱԿ ԱԽ տեսակետից Իրանը, որպես պայմանագրի անդամ, պետք է վստահելի ապացույցներ ներկայացնի, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ է: Իրանի ու «վեցնյակի» հերթական բանակցությունները կվերսկսվեն սեպտեմբերի 27-ին, հիմնական հարցը կլինի Փարչինի ռազմական օբյեկտը, ուր արդեն երկար ժամանակ է փորձում են մուտք ստանալ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները: Որտեղ կկայանա հանդիպումը, դեռ հայտնի չէ: Իրանը պնդում է, որ Փարչինի օբյեկտը կապ չունի միջուկային ծրագրի հետ, հետևաբար, չի մտնում այն օբեյկտների ցանկը, որոնք կարող է հսկել գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |