«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» VIP-հաճախորդներին ծանոթացրել են բանկի ներդրումային հնարավորությունների հետ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» VIP-հաճախորդներին ծանոթացրել են բանկի ներդրումային հնարավորությունների հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան Գազպրոմբանկի մասնագետները «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» VIP-հաճախորդներին ծանոթացրել են բանկի կողմից առաջարկվող ներդրումային հնարավորությունների հետ:

Գազպրոմբանկի խմբի ընկերությունների միջև փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 6-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Գազպրոմբանկի Անհատական բանկային սպասարկման դեպարտամենտի պարվիրակության և «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» VIP-հաճախորդների ու աշխատակիցների միջև: Սեմինարի նպատակն էր`Բանկի խոշոր հաճախորդներին ծանոթացնել Գազպրոմբանկի կողմից առաջարկվող լայն ներդրումային հնարավորությունների հետ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Գազպրոմբանկը շուրջ 16 տարի զբաղվում է անհատական սպասարկում գերադասող հաճախորդների միջոցների կառավարմամբ և ընդգրկված է Private Banking ռուսաստանյան շուկայի առաջատար եռյակում:

Հիշեցնենք, որ այս տարի «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» տոնում է իր 15-ամյա հոբելյանը, որի շրջանակներում կազմակերպվելու են մի շարք թեմատիկ կոնֆերանսներ, սեմինարներ, ինչպես նաև տարբեր տոնական միջոցառումներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---