Nouvelles d`Arménie. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ տեղի կունենա The Genex ֆիլմի պրեմիերան (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Sevada Production կինոընկերությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նկարահանում է The Genex ֆիլմը Նատալի Պորտմանի և Արմանդ Ասանտեի մասնակցությամբ: Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2015թ. ապրիլի 24-ին: Սցենարի հեղինակներն են Արտակ Սևադան ու Ալան Կացը: Կոմիտասի դերում նկարահանվում է հայտնի ֆրանսիացի դերասան Ժան Մանոն, գրում է Nouvelles d`Arménie-ն: Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ֆրանսուա Ժոլին: Նաև ֆիլմում կհնչեն Կոմիտասի գրառված շարականները: Ֆիլմը պատմում է 25-ամյա գեղեցիկ երիտասարդ կնոջ մասին՝ Սալլի Սոլոմոնի, որը տարիներ շարունակ հետազոտում է իր ընտանիքի պատմությունը, սակայն հանկարծ դավադրության է հանդիպում ու սկսվում է պայքարը… Հոլիվուդի երկու աստղեր՝ Նատալի Պորտմանը և Արմանդ Ասանտեն արդեն ստորագրել են մասնակցության պայմանագրերը, ֆիլմի բյուջեն կկազմի մոտ 30 մլն դոլար: Ֆիլմի պաշտոնական թրեյլերում նկարահանվել են Ալ Պաչինոն և Լեոնարդո դի Կապրիոն: Հայոց ցեղասպանության մասին ամենահայտնի և լավագույն ֆիլմը Անրի Վերնոյի «Մայրիկն» է, որտեղ նկարահնվել են Օմար Շարիֆը, Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին: Ֆիլմում նկարահանվելու համար Օմար Շարիֆին արգելվեց մուտքը Թուրքիա: Անտոնիա Արսլանի սցենարով եղբայրներ Պաոլո և Վիտորիո Տավիանիները նկարահանեցին «Արտույտների ագարակը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են Մորից Բլյայբտրոյը, Անջելա Մոլինան, Չեկի Կարեոն, Անդրե Դյուսոլյեն, Արսինե Խանջյանը, Մարիանո Ռիգիլիոն, Խրիստո Շոպովը: Գլխավոր հերոսուհի Նունիկի դերը կատարել է հայտնի իսպանացի դերասանուհի Պաս Վեգան: Բացի այդ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը նկարահանեց «Արարատ» ֆիլմը, իսկ 1982թ. Հոլիվուդում էկրանավորվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, որի ռեժիսորն է Սարկի Մուրադյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |