Օբամայի բանաձևի վերաբերյալ քվեարկությունը Կոնգրեսում տեղի կունենա սեպտեմբերի 11-ին![]() 6 սեպտեմբերի 2013 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի դեմ ռազմական գործողություն արտոնող նախագահ Օբամայի բանաձևի վերաբերյալ քվեարկությունը Կոնգրեսում, հավանաբար, տեղի կունենան սեպտեմբերի 11-ին՝ ԱՀԿ կործանման 12-րդ տարելիցի օրը, հայտնում է Reuters գործակալությունը՝ ԱՄՆ Սենատում ժողովրդավարական մեծամասնության առաջնորդի օգնական Հարի Ռեյդի վրա հղումով: Հարի Ռեյդը զգուշավոր լավատեսություն է հայտնել, որ Սենատը կսատարի Սպիտակ տան նախաձեռնությանը Սիրիայի վերաբերյալ, ասել է Ռեյդի օգնականը: Բանաձևն արդեն իսկ ընդունվել է Սենատի պրոֆիլային կոմիտեի կողմից: Սիրիայի հետ կապված միջազգային վեճերը սրվեցին օգոստսի 21-ից հետո, երբ Դամասկոսի արվարձան Գուտայում շուրջ 1400 մարդ զոհվեց: Ըստ սիրիացի ապստամբների, կառավարական զորքերը Գուտայում քիմիական գրոհ են ձեռնարկել: Այդ վարկածին կողմ էր նաև ԱՄՆ-ն: Իր հերթին պաշտոնական Դամասկոսը մեղադրում է կատարվածի համար ապստամբներին: ՄԱԿ հանձնախումբը, որը ժամանել է իրադարձությունների վայր, դեռ չի հրապարակել իր եզրակացությունները: ԱՄՆ-ն մտադիր է հրթիռային և ավիահարված հասցնել Սիրիային՝ շրջանցելով ՄԱԿ ԱԽ-ն: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Այսօրվա դրությամբ բանաձևին աջակցում է 22 սենատոր և 19 կոնգրեսական: Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 100 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |