ԱՄՆ պետքարտուղարը չի՞ տիրապետում հատուկ ծառայությունների տվյալներին 6 սեպտեմբերի 2013 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի առջև՝ Ջոն Քերին ասել է, որ սիրիական ընդդիմության շարքերում ավելանում են չափավոր հայացքների տեր մարդիկ, որոնցից շատերը սկսել են շահագրգռվածություն դրսևորել զարգացման ժողովրդարական ուղու վերաբերյալ: Սակայն, ըստ հատուկ ծառայությունների աշխատակիցների ու ՈԿԿ փորձագետների, իսլամիստ ծայրահեղականների ազդեցությունը Սիրիայում նախկինի պես մեծ է, իսկ նրանց գործողությունները աչքի են ընկնում հստակությամբ ու համախմբվածությամբ: Ծայրահեղականներն ընդլայնել են իրենց ազդեցության գոտին Սիրիայի շրջաններից շատերում, այդ թվում նաև Հոմս և Իդլիբ գավառներում՝ ստանալով այլ երկրների մոջահեդների աջակցությոնն, որոնք ցանկանում են շարիաթի օրենքները հաստատել Սիրիայում: Ըստ որոշ փորձագետների, ԱՄՆ ռազմական միջամտությունը ձեռնատու կլինի մոջահեդներին և էլ ավելի կխորացնի սիրիական հակամարտությունը, որը 2011թ. ի վեր շուրջ 100 հազար մարդու կյանք է խլել: Օգոստոսի 21-ին մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին սիրիական կառավարության կողմից Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին, որին զոհ գնաց 600 մարդ: Ամերիկյան կողմը պնդում է, որ անհերքելի ապացույցներ ունի, որ մեղավորը կառավարական ուժերն են: Ենթադրյալ գրոհի վայրում աշխատում էր փորձագետների խումբը, որը դեռ չի հրապարակել հետաքննության արդյունքները: Միևնույն ժամանակ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել Սիրիայի կառավարությանը փորձագետների աշխատանքին աջակցելու համար: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |