Վրաստանը սատարում է ԱՄՆ-ին Սիրիայի հարցում 6 սեպտեմբերի 2013 - 17:09 AMT PanARMENIAN.Net - «Ես շատ մտահոգված եմ այն ամենով, ինչ կատարվում է Սիրիայում, շատ ափսոս, որ այնտեղ քիմիական զենք է օգտագործվել, և դրա ապացույցները կան: Ես շատ եմ վստահում ԱՄՆ-ին՝ մեր ռազմավարական գործընկերոջը: Երբ ես խոսում եմ վստահության մասին, ես նկատի ունեմ այն, որ նրանք փորձաքննություն են անցկացրել, որը հաստատել է, որ քիմիական զենք է կիրառվել խաղաղ բնակչության դեմ»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում: Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հրապարակեց Վրաստանի դիրքորոշումը դեռևս օգոստոսի 30-ին՝ հայտարարելով, որ Թբիլիսին «դատապարտում է բռնությունը» Սիրիայում խաղաղ բնակչության դեմ և «ողջունում է ու սատարում է միջազգային հանրության հումանիտար աղետը հաղթահարելու համար առավել ակտիվ դեր ստանձնելու ձգտմանը»: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից թույլտվություն է խնդրել Սիրիայում ռազմական գործողության համար: ԵՄ երկրներից միայն Ֆրանսիան, Դանիան, Խորվաթիան, Ռումինիան, Հունաստանը, Լատվիան ու Կիպրոսն են թույլատրելի համարում ռազմական գործողությունն առանց ՄԱԿ ԱԽ արտոնության, սակայն ԵՄ-ն դեռ միասնական դիրքորոշում չի մշակել: Դեռևս միայն 21 սենատոր է հայտարարել որ վստահորեն, կամ հավանաբար, կաջակցի բանաձևին: Եվս 13-ն ասել են, որ դեմ են քվեարկելու Օբամայի ծրագրին, մնացած 66 սենատորների որոշումը դեռ հայտնի չէ: Քվեարկությունը հավանաբար տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |