Մարիամ Շահումյան. Մեծ երջանկություն է տեսնել վերածնված Ստեփանակերտը![]() 9 սեպտեմբերի 2013 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Օրերս իր պատմական հայրենիք՝ Ղարաբաղ էր այցելել հեղափոխական և քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի ծոռնուհին՝ Մարիամ (Մարիա) Շահումյանը: Հյուրի պատվին Ստեփանակերտի Շահումյանի անվան պուրակում միջոցառում էր կազմակերպվել: Նրան ուղեկցում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀԱԵ Արցախյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, արտերկրից ժամանած հյուրեր ու պաշտոնատար այլ անձինք: Ինչպես պատմեցՄարիամ Շահումյանը, Ղարաբաղում եղել է1991-1992թթ. պատերազմի տարիներին: «Կանադական թերթում աշխատանքը նաև Հայաստան այցելություններ էր պահանջում, իսկ այնտեղից՝ ուղղաթիռով Ղարաբաղ: Մեծ երջանկություն է տեսնել վերածնված Ստեփանակերտը: Քաղաքը տեսել էի թաքնված, ռազմական դրության ժամանակ, երբ կանայք ու երեխաները ապրում էին նկուղներում, իսկ տղամարդիկ մարտնչում էին: Ամեն ինչ ներծծված էր վախով ու ամեն վայրկյան ինչ-որ սարսափելի բանի ակնկալիքով»,- ասաց նա: Մարիամ Շահումյանը նշեց նաև, որ մեծ հաճույք է ստացել Ղարաբաղ իր ուղևորությունից: «Մեծ պատիվ է լինել այստեղ և տեսնել այս ամենը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս այցը վերջինը չի լինի, և նա ուրախությամբ կրկին ու կրկին կայցելի իր պատմական հայրենիք: Ստեփան Շահումյանը կուսակցական, հասարակական-քաղաքական գործիչ է, հրապարակախոս, քաղաքագետ: Շահումյանը մասնակցել է ռուսական երեք հեղափոխությունների, ընտրվել բոլշևիկյան կուսակցության ղեկավար մարմինների անդամ, հիմնադրել և խմբագրել Կովկասում հրատարակվող բոլշևիկյան մի շարք թերթեր, աշխատակցել ռուսաստանյան բոլշևիկյան մամուլին: Կովկասի բոլշևիկների ղեկավարը գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների թվում: Շահումյանի անունով կոչվել են Խորհրդային Միության շրջաններ, քաղաքներ (այդ թվում՝ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը և ՀՀ Ստեփանավան քաղաքը):
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |