Ֆլորիդան ներկայացնող կոնգրեսականը ստորագրահավաք է նախաձեռնել Սիրիայում պատերազմի դեմ 9 սեպտեմբերի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ֆլորիդան ներկայացնող կոնգրեսական Ալան Գրեյսոնը ստորագրահավաք է նախաձեռնել Սիրիայում պատերազմի դեմ: «Մենք արդեն հետաձգել ենք ներխուժումը Սիրիա և ստիպել ենք նախագահին խնդրել Կոնգրեսի թույլտվությունը: Հաջորդ քայլը պատերազմը կանխելու գործում կլինի պատերազմ սկսելու Կոնգրեսի մերժումը: Ստորագրեք խնդրագիրը և ես այն կփոխանցեմ Կոնգրեսի անդամներին: Ձեր կարծիքը կարևոր է»,-հայտարարել է կոնգրեսականը: Խնդրագրում ասվում է. «ԱՄՆ վարչակազմը դիտարկում է ռազմական միջամտության հարցը Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին: Մենք դեմ ենք դրան: ԱՄՆ-ն այնտեղ չունի կենսական նշանակության հարցեր: Մենք համաշխարհային ժանդարմ չենք, ոչ էլ դատավոր կամ ատենակալ, մեր սեփական խնդիրները Ամերիկայում պակաս չեն: Պատերազմի արդյունքում կարող են խաղաղ բնակիչներ զոհվել: Քաղաքացիական պատերազմը ափսոսանքի է արժանի, սակայն մեզ վրա ոչ ոք չի հարձակվել, ինչպես և մեր դաշնակիցների: Բրիտանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել ռազմական հարվածին: Ոչ ոք չի ցանկանում, որ ԱՄՆ-ն միջամտի հակամարտությանը Սիրիայում, բացառությամբ ռազմա-արդյունաբերական համալիրի ներկայացուցիչների: Ես դեմ եմ ԱՄՆ ռազմական միջամտությանը, միացեք ինձ»,-ասվում է խնդրագրում: Արաբական հանրապետությանը հարված հասցնելու առաջարկով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, երբ օգոստոսի 21-ին սիրիացի ընդդիմադիրները հայտարարեցին կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին: Սիրիայի գծով բանաձևի նախագիծը արդեն քննարկման է ընդունվել Սենատում: Կոնգրեսականները դեռ չեն կողմնորոշվել՝ Օբամայի բանաձևին սատարում է 22 սենատոր և 19 կոնգրեսական: Սեպտեմբերի 11-ին նշանակված քվեարկությունը հետաձգվել է մեկ շաբաթով: Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել էր Սիրիայում ռազմական միջամտությանը հավանաություն տվող բանաձևի նախագիծը: Նախագահ Օբամային նախաձեռնությանը սատարեցին կոմիտեի 10 անդամներ, 7-ը դեմ քվեարկեցին, մեկը ձեռնպահ մնաց: Ռազմական գործողությանը ժամկետը սահմանափակված է 60 օրով, մեկ ամսով այն երկարացնելու հնարավորությույամբ: Փաստաթղթով նաև արգելվում են ցամաքային գործողությունները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |