2013թ. ավարտին Ղարաբաղում մինչև 10 տոկոս տնտեսական աճ են ակնկալում![]() 9 սեպտեմբերի 2013 - 12:44 AMT PanARMENIAN.Net - «Մինչև տարեվերջ մտադիր ենք ապահովել 10 տոկոս տնտեսական աճ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ նրա, այն ակնկալվում է 4 տոկոսի սահմանում: Այդ առնչությամբ Արա Հարությունյանը հավելել է, որ երկրի տնտեսության զարգացումն ապահովող գերակա ճյուղերն են գյուղատնտեսությունը, լեռնահանքային արդյունաբերությունն ու զբոսաշրջությունը: Գյուղատնտեսության ոլորտում վերջին շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի համար զգալի միջոցներ են ներդրվել: Արդյունքում, վերջին 5 տարում համախառն գյուղատնտեսական ապրանքը կրկնապատկվել է՝ ապահովելով 13,3 տոկոս միջին տարեկան աճ: Ակտիվ տեմպերով է զարգանում լեռնահանքային ոլորտը, որտեղ որոշակի աճ է գրանցվել: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների ու երկրի ղեկավարության, նման տնտեսական աճը հաջողվել է ապահովել վերջին 5 տարիներին: Արցախի Հանրապետությունը մտադիր է պահպանել ձեռք բերած տնտեսական աճի մակարդակը նաև առաջիկա 5 տարում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |