«Լոս Անջելես Թայմս». ԱՄՆ Պետդեպարտամենտը վաղուց է խուսափում «ցեղասպանություն» բառից` հարգելով Թուրքիային22 մարտի 2006 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ժամանակն է դադարել քայլել ոտնաթաթերի վրա Ցեղասպանության հարցում եւ համաձայնվել կայացած պատմական տեսակետին: Ցեղասպանություն, ըստ ՄԱԿ-ի ընդունված սահմանման, նշանակում է «ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական համայնքը ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրություն»: Հայաստանը նույնիսկ չի կարելի դասել կասկածելի դեպքերին: Այդ մասին ասվում է «Լոս Անջելես Թայմսում» հրապարակված «Դա ցեղասպանություն էր» հոդվածում: Հոդվածի հեղինակը անդրադառնում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հնարավոր ետ կանչմանը, «մեղադրելով» նրան այն բանի համար, որ 2005 թվականի փետրվարին Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա ճանաչել է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը: «Պատժել դեսպանին այն բանի համար, որ նա ազնվորեն է արտահայտվել 90 տարի առաջ կատարված ոճրագործության մասին, սազական է միայն ցինիկ, երկերեսանի միապետությանը, սակայն պատշաճ չէ ազատ աշխարհի առաջնորդին: Երբեւէ երկիրը, որը հիմնադրվել է որպես իր օտտոմանյան անցյալի հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող երկիր, ստիպված կլինի շիտակ նայել պատմությանը` իր առնականացման վաղուց արդեն ուշացած գործընթացի շրջանակներում: Մենք հուսով ենք, որ մինչ այդ նույնը ստիպված կլինի անել նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը: ԱՄՆ Պետդեպարտամենտը վաղուց է խուսափում «ցեղասպանություն» բառից` ընդ որում ոչ թե պատմության հետ համաձայն չլինելու պատճառով, այլ հարգելով Թուրքիային, որի անդամակցումը ՆԱՏՕ-ին եւ դիրքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ դարձնում են նրան Ամերիկայի ռազմավարական դաշնակիցը»,-գրում է «Լոս Անջելես Թայմսը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |