Քիմիական զենքի բաղադրիչներն Ասադին մատակարարել են բրիտանական ընկերությունները![]() 9 սեպտեմբերի 2013 - 15:37 AMT PanARMENIAN.Net - The New York Times-ի հրապարակած ամերիկյան փաստաթղթերը ցույց են տալիս, որ տարիներ շարունակ Սիրիային հաջողվել է կուտակել քիմիական զենքի աշխարհում խոշորագույն արսենալը ոչ միայն իր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի օգնությամբ, այլ նաև արևմտաեվրոպական և նույնիսկ ամերիկյան ընկերությունների շնորհիվ: Daily Mail թերթը գրում է, որ Մեծ Բրիտանիան հաստատել է բրիտանական ընկերությունների մասին տեղեկատվությունը, որոնք զենք են վաճառել Սիրիային: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա հայրը՝ նախկին նախագահ Հաֆեզ Ասադը, օգտագործել են բոլոր հնարավոր իրավաբանական բացերն ու թույլ օղակները տարբեր կորպորացիաներում, հավաքելու համար քիմիական զենքի աշխարհում խոշորագույն պաշարներից մեկը: 2004 թվականի հուլիսից մինչև 2010թ. մայիսը բրիտանական կառավարությունը արտահանման 5 արտոնագիր է տրամադրել երկու բրիտանական ընկերությունների, ինչը թույլ է տվել նրանց Սիրիային նատրիումի ֆտորիդ վաճառել, որն օգտագործվում է մահացու նյարդապարալիտիկ զարին գազի արտադրության համար, որի միջոցով էլ անցած ամիս Դամասկոսի արվարձանում մոտ 1400 մարդ սպանվեց: Բրիտանական ընկերությունները նատրիումի ֆտորիդը առաքել են դիմահարդարման միջոցների արտադրությամբ զբաղվող ընկերություններին, միանգամայն օրինական հիմունքներով: Սակայն փորձագետները կարծում են, որ նախագահ Ասադի հետախուզությունը օգտագործել է այդ ընկերությունները իր սպառազինության ծրագրի համար քիմիական նյութեր ստանալու նպատակով: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ BIS-ն արտահանման լիցենզիաներ է տրամադրել նաև 2012թ., սակայն դրանք չեն օգտագործվել նատրիումի ֆտորիդ Սիրիա առաքելու համար: Հետախուզության փորձագետ Ռիչարդ Քեմփը, ոը Մեծ Բրիտանիային կից COBRA արտակարգ կոմիտեի նախկին անդամ է, Mail-ին հայտնել է. «Նախագահ Ասադն, անկասկած, օգտագործել է նատրիումի ֆտորիդի օրինական առաքումները քիմիական զենք ստեղծելու համար»: Զարինը համարվում է ամենաթունավոր նյութերից մեկը: Գազը քայքայում է նյարդային համակարգը՝ ազդելով մկանների ու կենսական նշանակության մարմինների վրա: Այն կարող է ներգործել շնչառական ուղիներով ու մաշկով: Զարինը հայտնաբերվել է 1938 թվականին գերմանացի գիտնականների կողմից: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Դաշինքը Ասադի ռեժիմի դեմ գործողությանը չի մասնակցի: ԱՄՆ-ից բացի, Դամասկոսի դեմ ուժային ակցիայի օգտին առավել եռանդով են հանդես գալիս Ֆրանսիան ու Թուրքիան, թեև ամենավճռական պահին նրանք կարող են փոշմանել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |