Քուրդ գրոհայինները փոշմանել են՝ նրանք չեն հեռանա Թուրքիայից

Քուրդ գրոհայինները փոշմանել են՝ նրանք չեն հեռանա Թուրքիայից

PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները դադարեցրել են Թուրքիայի տարածքից հեռանալու գործընթացը, գրում է Hürriyet-ը:

ՔԱԿ առաջնորդներից մեկը՝ Ջեմիլ Բայիկը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումներ չի իրականացնում երկրի քուրդ բնակչության հարցում, ուստի գրոհայինները չեն լքի Թուրքիայի տարածքը:

Կալանքի տակ գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ավելի վաղ կոչ էր արել կազմակերպության անդամներին զենքը վայր դնել ու հեռանալ երկրից:

Թուրքիայի իշխանությունները խոստացել են զենքը վայր դրած ՔԱԿ գրոհայինների համար անվտանգ ելք ապահովել երկրից: Գրոհայինները սկսել էին հեռանալ Թուրքիայից մայիսի 8-ից:

Ինքնավարության համար պայքարող քրդերի հետ հակամարտությունը Թուրքիայում շարունակվում է արդեն 25 տարի և շուրջ 40 հազար կյանք է խլել: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և Եվրամիության կողմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---