Ադրբեջանական բանակում ևս մեկ զինծառայող է մահացել

Ադրբեջանական բանակում ևս մեկ զինծառայող է մահացել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակի N զորամասի զինվոր Բեբիշով Նամիգ Ալիբաբա օղլուն ծանր վիրավորվել է զենքի փողում փամփուշտի պայթյունից՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, և մահացել է: Այդ մասին հայտնում է ANS PRESS-ը՝ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով:

Մահացած զինվորը զորակոչվել է Եվլախի շրջանից:

2013թ. 5 ամսում, ըստ Բաքվի տվյալների, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որոնցից 35-ը՝ ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, բանակում զոհվածների քանակը 50-ից ավելի է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---