Ջոն Քերի. Սիրիական հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական 9 սեպտեմբերի 2013 - 17:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում ռազմական միջամտությունից հնարավոր կլինի խուսափել, եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային հանրությանն անցնի քիմիական զենքի վերահսկողությունը, հայտնում է Reuters գործակալությունը: Ինչպես հայտնել է Քերին, ԱՄՆ ղեկավարությունը գտնում է, որ սիրիական հակամարտության լուծումը բացառապես քաղաքական կարող է լինել: «Ռազմական ճանապարհ ուղղակի չկա, մենք պատրանքներ չունենք այս հարցում»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը իր բրիտանացի գործընկեր Ուիլյամ Հեյգի հետ բանակցություններից հետո: Սակայն Քերին ենթադրում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հազիվ թե համաձայնվի կատարել այդ պայմանը: Ուիլյամ Հեյգը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը կարող է հուսալ, որ կստանա Լոնդոնի լիակատար դիվանագիտական աջակցությունը: Չնայած այն հանգամանքին, որ բրիտանական խորհրդարանը հրաժարվել է մասնակցել Սիրիայի դեմ ռազմական գործողությանը: Այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենան լսումներ և քվեարկություն Սիրիայի դեմ հարվածների նպատակահարմարության վերաբերյալ: Ընդ որում նախագահը չի շտապում պատասխանել այն հարցին, թե պատրաստ է նա արդյոք հրահանգել գործողության մեկնարկը, եթե Կոնգրեսն այնուամենայնիվ դեմ արտահայտվի: ԱՄՆ դիրքորոշումը սիրիական հարցի վերաբերյալ կիսում են «Մեծ քսանյակի» 10 երկրներ: Նրանք պատրաստ են գործողութանը մասնակցել նույնիսկ առանց ՄԱԿ ԱԽ որոշման: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից: Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ հակամարտության կարգավորումը Սիրիայում կարող է միայն քաղաքական լինել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |