ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահը սկսել է իր առաջին այցը տարածաշրջան

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահը սկսել է իր առաջին այցը տարածաշրջան

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկն այցով գտնվում է Բաքվում: Ամերիկացի համանախագահը կայցելի նաև Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:

Ուորլիկը կայցելի տարածաշրջան ղարաբաղյան կարգավորման իր միջնորդական առաքելության շրջանակներում:

Դա կլինի Ուորլիկի առաջին այցը տարածաշրջան որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԵԱՀԿ անդամ երկրների համանախագահների խումբ է, որը գլխավորում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակն է մշտական հարթակ ապահովել ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների համար՝ ԵԱՀԿ առաջարկած սկզբունքների, պարտավորությունների ու դրույթների հիման վրա:

Այժմ համանախագահներն են Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ջեյմս Ուորլիկը (ԱՄՆ):

ԵԱՀԿ ՄԽ մշտական անդամներն են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը:

ԵԱՀԿ ՄԽ քննարկման առարկա են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգությունը, փախստականներն ու պարտադրված վերաբնակները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---