Սերգեյ Լավրով. Ռուսաստանը միանում է Դամասկոսի հետ աշխատանքին՝ քիմիական զենքի հսկողություն սահմանելու հարցում10 սեպտեմբերի 2013 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Սիրիայի վերաբերյալ հայտարարությամբ: Մասնավորապես, հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Սիրիայի ԱԳ նախարար Վալեդ Մուալլեմի հետ բանակցություններին: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-սիրիական բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարություն է արել, համաձայն որիհնարավոր է խուսափել Սիրիայում ռազմական միջմատությունից, եթե Դամասկոսն ամբողջ քիմիական զենքը հանձնի միջազգային հանրության հսկողությանը: «Չգիտենք, կհամաձայնվեն դրան Սիրիայում, բայց եթե միջազգային հսկողությունը թույլ տա խուսափել ռազմական միջամտությունից, մենք անմիջապես կմիանանք Դամասկոսի հետ աշխատանքին: Կոչ ենք անում Սիրիայի ղեկավարությանը ոչ միայն պայմանավորվել քիմիական զենքի պահեստները միջազգային հսկողությանը հանձնելու մասին, այլև հետագայում այնոչնչացնելու, ինչպես նաև քիմիական զենքի արգելման կազմակերպմանը միանալու մասին: Մենք արդեն փոխանցել ենք այս առաջարկը Սիրիայի ԱԳ նախարարին, որը գտնվում է Մոսկվայում: Հուսով ենք, որ պատասխանն արագ ու դրական կլինի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում, երբ 1400 մարդ զոհվեց: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ Սիրիային հարված հասցնելու թույլտվություն ստանլու համար: Բայց արդեն այսօրԱՄՆ-ում խոսում են խնդրի քաղաքական կարգավորման մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |