Սիրիան չի կարող լրջորեն սպառնալ ԱՄՆ-ին, գտնում է Օբաման10 սեպտեմբերի 2013 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահը չի կարող լրջորեն սպառնալ ԱՄՆ-ին պատասխան հարվածով Սիրիայում ռազմական միջամտության դեպքում: Բաշար Ասադը «կարող է սպառնալ երեխաներին, կարող է սպառնալ ընդդիմությանը, որը նախկինի պես ինքնակազմակերպվող է և իր շարքերում պրոֆեսիոնալներ չունի, բայց Միացյալ Նահանգներին լրջորեն սպառնալու միջոցներ նաչունի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: «Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն հնարավոր է համարում, որ Իրանն ու «Հեզբոլլահը» կարող են ոչ համարժեք պատասխան տալ Սիրիայում ռազմական գործողությունների դեպքում, սակայն մենք վստահ ենք, որ նրանք դժվար թե նման քայլի դիմեն»,- ասել է նա: Նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է պատասխան քայլեր ակնկալեն և պարտադիր չէ, որ դա լինի սիրիական կառավարության կողմից: Ավելի վաղ Իրանը հերքել էր հաղորդագրություններն այն մասին, որ նախապատրաստվում է գրոհել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում ռազմական գործողության դեպքում: Նախօրեին ռուսական ԱԳՆ-ն առաջարկեց սիրիական կողմին իր քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողության, ինչը թույլ կտա խուսափել ռազմական միջամտությունից: Դամասկոսն արդեն ողջունել է այդ նախաձեռնությունը: Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում մի քանի անգամքիմիական զենքի կիրառման մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում, երբ 1400 մարդ զոհվեց: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնին քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: Քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական գործողություն սկսելու դեմ: Ըստ հասարակական կարծիքի հարցումների, միջամտությանը կողմ է ամերիկացիների ընդամենը 20-30 տոկոսը: Օգոստոսի վերջում ասվում էր, որ Օբամայի վարկանիշը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի: Հատկապես թույլ է աջակցությունը նախագահին արտաքին քաղաքական հարցերում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |