2013 թ. 7 ամսում մասնավոր դրամական փոխանցումները Հայաստան 5 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը10 սեպտեմբերի 2013 - 11:54 AMT PanARMENIAN.Net - 2013 թ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընդունվել են դրամական միջոցներ, որոնց ընդհանուր քանակը 942 մլն դոլար է: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուն, տվյալ ցուցանիշը աճել է 2012 թ նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի քան 5 անգամ (175, 6 մլն դոլար): Ընդ որում, մասնավոր փոխանցումների ներհոսքը 2013թ. հուլիսին կազմել է $203,7 մլն դոլար: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը կազմել է 175,9 մլն դոլար, 2012 թ հունվար-հուլիս ամիսների 22,9 մլն դոլարի փոխարեն: Զուտ դրամական ներհոսքը հունվար- հուլիս ամիսներին կազմել 760 մլն դոլար՝ 2012-ի նույն ժամանակահատվածի 152,7 մլն դոլարի փոխարեն: Զուտ ներհոսքի ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 697 մլն դոլար, ապա հաջորդում են ԱՄՆ` 27,191 մլն, Ղազախստանը` 11,4, Ֆրանսիան՝ 4,7 մլն, Գերմանիան՝ 2,98 մլն, Ուկրաինան` 1,3 մլն դոլարով, ՄԱԷ՝ 1,2 մլն դոլար, Իսպանիան՝ 1,1 մլն դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |