Վրաց-ռուսական հերթական հանդիպումը տեղի կունենա Պրահայում մինչև սեպտեմբերի 20-ը![]() 10 սեպտեմբերի 2013 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը տեղի կունենա Պրահայում մինչև սեպտեմբերի 20-ը: Այս փուլում Զուրաբ Աբաշիձեն ու Գրիգորի Կարասինը ճշտում են մանրամասները կապված հանդիպման վերջնական օրվա հետ: Քննարկվող հարցերի թվում գլխավորը շարունակում է են մնալ առևտրա-տնտեսական հարաբերությունները, մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումն ու տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում կանոնավոր ավիաչվերթների իրականացումը: Վրացական կողմը կարծում է, որ մինչ սեպտեմբերի ավարտը վրացական արտադրանքը արդեն վերջնականապես դուրս կգա ռուսական շուկա: «Այս անգամ մենք դիտարկում ենք այն հարցերը, որոնք դեռևս լուծված չեն: Դրանք են առևտրա-տնտեսական հարաբերությունները, մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումն ու տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում կանոնավոր ավիաչվերթների իրականացումը, մշակութային հարաբերությունները: Այդ ուղղությամբ ակնհայտ առաջխաղացում կա»,-ասել է Աբաշիձեն, հայտնում է «Գրուզիա Online»-ը: Դա կլինի Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի արդեն 4-րդ հանդիպումը: Դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի ու Ռուսաստանի միջև խզվեցին 2008թ. օգոստոսյան պատերազմից և ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |