Թուրքիայում նորից ցույցեր են![]() 11 սեպտեմբերի 2013 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել հակակառավարական ցույցերի: Ստամբուլի Իստիկլյալ պողոտայում ցուցարարները բարիկադներ են սարքել և ոստիկանների վրա քարեր են նետում: Բախումների արդյունքում Անթաքիա քաղաքում գազից, պլաստիկ փամփուշտներից ցուցարարներ են տուժել: Կան ձերբակալվածներ: Բողոքի ակցիայի պատճառ է դարձել ցուցարարներից մեկի՝ 22-ամյա Ահմեդ Ատականի մահը: Նա մահացել է անցած գիշեր Հաթայի շրջանի հիվանդանոցներից մեկում: Ըստ առկա տեղեկատվության, Ատականը մահացել է արցունքաբեր նռնակի պայթյունից, որը նրա գլխին է դիպել, հայտնում է euronews-ը: Ցույցերը Թուրքիայում անցկացվում են հունիսից ի վեր, երբ կառավարությունը մտադիր էր քանդել Գեզի պուրակն ու տեղում առևտրի կենտրոն կառուցել: Ամառային ակցիաների հետևանքով 5 մարդ զոհվել, մի քանի հազարը վիրավորվել ու ձերբակալվել էին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և մահակներ է օգտագործել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |