Մոսկվան ՄԱԿ է փոխանցել ապացույցներ, որ քիմիական զենքը սիրիացի ապստամբներն են օգտագործել11 սեպտեմբերի 2013 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Քիմիական զենք ունեն Սիրիայի տարածքում կռվող գրոհայինները, կան զենքի կիրառման ապացույցներ, որոնք փոխանցվել են միջազգային հանրությանը, հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը՝ ելույթ ունենալով Պետդումայի ընդլայնված նիստում: Պատգամավորներն այսօր մտադիր են հայտարարություն ընդունել Սիրիայում իրավիճակի սրման վերաբերյալ: «Հիմքեր կան կարծելու, որ քիմիական զենք ունի ոչ միայն Սիրիայի կառավարությունը, այլ նաև գրոհայինները…կան կասկածներ, որ այդ զենքը բազմիցս է օգտագործվել գրոհայինների կողմից»,-ասել է Պուշկովը: Նա ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ընթացիկ տարվա մարտին Հալեպի արվարձանում զենք օգտագործել են գրոհայինները, մասնավորապես, դա ընդունել է նաև Կառլա դել Պոնտեն, որը Սիրիայում մարդու իրավունքների խախտման ՄԱԿ հանձնաժողովի անդամ է, գրում է «Ինտերֆաքսը»: Խոսելով այն մասին, որ Մոսկվան ապացույցներ ունի, Պուշկովն ասել է. «Ռուսաստանը փոխանցել է եղած ապացույցները ՄԱԿ ԱԽ»: Նախօրեին Մոսկվան առաջարկել է Դամասկոսին եղած քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողությանը, Սիրիան համաձայնվել է: Քիմիական զենքը հսկողության հանձնելու նախաձեռնությունը երկրորդ պլան է մղել Սիրիայում ռազմական միջամտության հարցը: Դա ընդունել են Սպիտակ տանը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ դեմոկրատ սենատորների, նրանք այն կարծիքի են, որ առաջացել է խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորություն: Նախօրեին նախագահ Օբաման հայտարարեց ԱՄՆ-ին ուղղված հեռուստաուղերձում, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայի քաղաքացիական պատերազմին: «Ես դեմ էի ռազմական գործողություններին, քանի որ մենք չենք կարող ուժի կիրառմամբ դադարեցնել օտարների քաղաքացիական պատերազմը»,-ասել է Օբաման: Միևնույն ժամանակ նա նշել է, որ հարվածը Սիրիային, որը կկանխի քիմիական զենքի կիրառումը, բխում է ԱՄՆ շահերից: «Դա իմ գնահատականն է որպես գլխավոր հրամանատարի»,- նշել է նախագահը՝ հաստատելով, որ Վաշինգտոնը չի կասկածում օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհում սիրիացի ղեկավարների մասնակցությանը: «Սիրիայի տարածք զորքեր չեմ ուղարկի, դեռևս անորոշ ժամկետով, բայց ռազմական գործողություններ չեմ կազմակերպի, ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև երկարատև օդային հարվածներ չեմ սկսի, ինչպես Լիբիայի ու Կոսովոյի դեպքում էր»,- ասել է Օբաման: Միացյալ Նահանգների առաջնորդը նաև նշել է, որ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է Սիրիայում քաոսի դեպքում ամրապնդել իր դիրքերը: ԱՄՆ նախագահը նաև դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով հետաձգել Սիրիայի վերաբերյալ քվեարկությունը, ռուսական առաջարկի պատճառով: Նա խոստովանել է, որ փոխել է մտադրությունը Ռուսաստանի առաջարկության շնորհիվ: Ռուսաստանը Սիրիային առաջարկել է քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ու երկրի վարչապետը համաձայնվել էին ռուսական այդ նախաձեռնության հետ: Քիմիական զենքի սիրիական արսենալը ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի ընթացքում ավելի քան 1400 մարդ էր զոհվել: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Սիրիայում արդեն 2 տարի քաղաքացիական պատերազմ է: Այս ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղափոխված անձինք են: Մինչդեռ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական միջամտության դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |