ԱՄՆ-ն սկսել է զենք առաքել սիրիացի գրոհայիններին![]() 11 սեպտեմբերի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սկսել է որոշ տեսակի զենք առաքել սիրիական ընդդիմությանը: Այդ մասին Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Հալիդ Սալեհը, հայտնում է ITAR-TASS-ը: Ըստ Սալեհի, նա ԱՄՆ է ժամանել Թուրքիայից ընդդիմության պատվիրակության կազմում, Կոնգրեսում և վարչակազմում հանդիպումների նպատակով, որպեսզի կոչ անի ԱՄՆ օրենսդիրներին հավանություն տալ ռազմական միջամտութայնը Սիրիայում: Մինչ այդ ԱՄՆ-ն օգնում էր ընդդիմության ուժերին, միայն «ոչ մարտական սպառազինություն» տրամադրելով նրանց: Սակայն, ինչպես ասել է Սալեհը, վերջերս «Սիրիայի ազատ բանակի Գերագույն ռազմական խորհուրդը ստանում է նաև որոշ տեսակի սպառազինություն»: Ըստ նրա, այդ խմբավորումը կարողացել է համոզել ԱՄՆ-ին, որ ամերիկյան զենքը «վատ ձեռքերում չի հայտնվի»: Ընդ որում հենց սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահը իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ ԱՄՆ-ն չի միջամտի քաղաքացիական պատերազմին Սիրիայում: «Մենք պետք է կանխենք քիմիական զենքի կիրառումն ու հետագա տարածումը»,-ասել է Օբաման: Ըստ նրա, ԱՄՆ-ն պետք է ազդանշան տա, որ թույլ չի տա զանգվածային ոչնչացման զենք օգտագործել: «Դա է իմ գնահատականը որպես գլխավոր հրամանատարի»,-ասել է նախագահը: Օբաման հաստատել է, որ Վաշինգտոնը չի կասկածում, որ սիրիական իշխանությունները մասնակից են Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառմանը: «Սիրիայի տարածք զորքեր չեմ ուղարկի, անորոշ ժամկետով ռազմական գործողություններ չեմ ծավալի, ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև երկարատև օդային հարվածներ չեմ սկսի, ինչպես Լիբիայի ու Կոսովոյի դեպքում էր»,- ասել է Օբաման: Միացյալ Նահանգների նախագահը նաև նշել է, որ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է Սիրիայում քաոսի դեպքում ամրապնդել իր դիրքերը: ԱՄՆ նախագահը նաև դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով հետաձգել Սիրիայի վերաբերյալ քվեարկությունը, ռուսական առաջարկի պատճառով: Նա խոստովանել է, որ փոխել է մտադրությունը Ռուսաստանի առաջարկության շնորհիվ: Ռուսաստանը Սիրիային առաջարկել է քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ու երկրի վարչապետը համաձայնվել էին ռուսական այդ նախաձեռնության հետ: Քիմիական զենքի սիրիական արսենալը ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի ընթացքում ավելի քան 1400 մարդ էր զոհվել: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Մինչ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական միջամտության դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |